90815 դիտում
21:44 03-07-2021
Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան. Sputnik Արմենիա
Հայ ռազմագերիների ևս մեկ խումբ առաջիկա ժամերին Բաքվից տուն կվերադառնա։ Ինչպես հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները՝ խումբը բաղկացած է մոտ 15 գերիներից, նրանց կուղեկցի Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։
Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն շրջաններից են, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Վերադարձվածների թվում կլինեն 2020թ. պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 12 հայ զինծառայողներ։ Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել էին առաջադրված մի շարք այլ հոդվածներով:
Նմանատիպ նյութեր
128939 դիտում
20:07 17-11-2021
Գեներալ Մուրադովը Բաքվից Երևան դիեր է բերում․ Sputnik Արմենիա
11468 դիտում
21:51 17-11-2021
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik Արմենիա
Այս բաժնից
16837 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ