211652_close_icon
views-count2025 դիտում article-date 22:34 15-06-2021

«5165» շարժումը Սյունիքում էր՝ նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Սյունիքի մարզում էին։ Սկզբում նրանք Գորիսում քաղաքացիների հետ զրուցեցին, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները՝ առաջնահերթությունը տալով անվտանգության հարցին:

Այնուհետ Կարին Տոնոյանը բաժանեց իր կողմից գրված նամակը, որում նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից, պարտադիր մասնակցել ընտրություններին և չթողնել, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան: Գորիսում քաղաքացիները ջերմորեն ընդունեցին շարժման անդամներին և առաջնորդ Կարին Տոնոյանին՝ նրա հետ քննարկելով իրենց հուզող մի շարք հարցեր։ Հանդիպումների հաջորդ կանգառը Կապան քաղաքն էր, որտեղ «5165» շարժումը քարոզարշավն իրականացրեց մշակութային միջոցառման ձևաչափով՝ նախ ազգային ու ռազմահայրենասիրական կատարումներ հնչեցին, որից հետո Կարին Տոնոյանը ասաց. «Մեր դիմաց հիմա Խուստուփ լեռն է, որն ինձ համար միշտ եղել է սրբազան լեռ: Ես դպրոցում երկար տարիներ Նժդեհի գաղափարախոսությունն եմ սովորեցրել, իսկ Սյունիքն ինձ համար միշտ եղել է չափանիշը նրա, որ եթե անգամ մեկ հոգի ամուր կանգնի, ապա կարող է պահել այս լեռնաշխարհը: Այսօր մեզ փորձում են կոտրել, բայց մենք հիշում ենք, թե Նժդեհն ինչպես եկավ Սյունիք, զինեց բնակիչներին ու պահեց Սյունիքը:

Հիմա դժվար ընտրություն է սպասվում, սա հերթական ընտրությունը չէ, որտեղ 5 տարով ղեկավար ենք ընտրում, սա Հայաստանի լինելու և չլինելու խնդիրն է: Ապագայում պետք է ունենալ հայրենիք, որտեղ որդիները չեն զոհի իրենց կյանքը, այլ նրանք հայրենիքին պիտի ծառայեն իրենց գործով, խելքով ու նվիրումով»:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր