211652_close_icon
views-count2299 դիտում article-date 17:38 16-06-2021

ԲՀԿ-ական թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է ոստիկանություն

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանը հրավիրվել է Ոստիկանական բաժանմունք:

Ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։

Հավանաբար հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։

Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։

Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր»:

Նմանատիպ նյութեր