15981 դիտում
10:21 22-06-2021
Առաջին անգամ ԲՀԿ-ն խորհրդարան չանցավ. ինչ որոշում է կայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարանական երկու ուժեր՝ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն, չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը խորհրդարան մուտք գործելու համար:
Եթե 2018 թվականին ԼՀԿ-ն ստացել էր 80 047 ձայն, ապա այս անգամ ստացավ ընդամենը 15 571 ձայն, իսկ, ահա, խորհրդարանական մյուս ուժը՝ ԲՀԿ-ն, 103 801 ձայնի փոխարեն այս անգամ ստացել էր 50 419 ձայն:
Այսպիսով, բոլոր ուժերի քվեները պակասել են: Նկատենք՝ սա առաջին դեպքն է իր ձեւավորման օրվանից, երբ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան: Իհարկե, այս հանգամանքի պատճառները կարող են տարբեր լինել՝ մրցակիցներ, քարոզարշավ եւ այլն, սակայն փաստը մնում է փաստ:
Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ն արդեն հայտարարություն է տարածել եւ, ըստ էության, ընդունել է ընտրությունների արդյունքները, իսկ ԲՀԿ-ն՝ դեռ ոչ: Մեր տեղեկություններով՝ երեկ երկու ուժերի ներկայացուցիչներն էլ քննարկումներ են ունեցել, թե ինչպես պետք է իրենց դրսեւորեն արդեն որպես արտախորհրդարանական ուժ, եւ նրանք քաղաքական դադար են վերցնում:
Եթե ԲՀԿ-ն չորրորդն էր, ապա ԼՀԿ-ի համար այս արդյունքները շատ անակնկալ են եղել, հատկապես եթե հաշվի առնենք, որ նորաստեղծ «5165» շարժումը ավելի շատ ձայն է ստացել, քան իրենք: Ավելի շատ ձայն է ստացել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը տարիների պատմության մեջ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2834 դիտում
09:01 18-07-2019
Վեթինգի նպատակը փոխվեց. ինչ որոշում է կայացրել վարչապետը. «Ժողովուրդ»
1670 դիտում
22:37 22-05-2014
Քառյակի բոյկոտը չանցավ. կառավարության ծրագիրը ծափերով ընդունվեց
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը