1624 դիտում
16:57 02-07-2021
Կարող ենք մեզանից կախված ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի. Ֆան Յոնը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների համար իրենք մտահոգված են։
«Մենք հետևում ենք մամուլում տեղ գտնող լուրերին։ Մենք կարող ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի խնդիրը լուծվի։ Սակայն այդ խնդիրը ծագել է երկու երկրի միջև, և մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆան Յոնը։
Նա հավելեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակներից մեկն այն է, որ կանխեն նմանատիպ գործողությունները։
Դեսպանը նաև հույս հայտնեց, որ գերեվարման դեպքեր այլևս չեն լինի։
Ադրբեջանը շարունակում է ամբողջությամբ չկատարել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիներին վերադարձնելը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների և այլ հանցագործությունների մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»