211652_close_icon

Շիրակում այս տարի կործանարար երաշտ է. Վահան Թումասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2803 դիտում article-date 20:46 04-07-2021
«Անիին մոտ, անջրդի դաշտերում ենք, անտանելի շոգ եղանակ է, բայց առավել ցավալի է, որ Շիրակում այս տարի կործանարար երաշտ է, գյուղացին հայտնվել է աներանելի վիճակում», իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շիրակ» կենտրոն ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:

«Առավել ծանր է ամբողջովին անջրդի, ամենաաղքատ ու անտեսված՝ Անիի նախկին վարչական շրջանի, Հայ-թուրքական սահմանի վրա գտնվող գյուղերում: «Շիրակ կենտրոնը» մի շարք գյուղատնտեսական ծրագրեր հենց այս վայրերում է իրականացնում:

Ծրագրերից մեկի՝ «Չմշակվող վարելահողերի վերականգնում, հացահատիկի մշակում» շրջանակում նախորդ տարվանից մոտ 30 հեկտարի վրա աննկարագրել ծանր աշխատանք կատարեցինք: Սպասում էինք լավ բերքի, հազար ու մի նպատակ կար, բայց երաշտը ամեն ինչ խափանեց: https://shirakcentre.am/hy/program/2021/51/

Բնականաբար մենք գործի կեսից կանգնողներից չենք: Հիմա կանաչ դաշտերում, չսպասելով բերքահավաքին, սկսել ենք վար անել: Թող համարվի, որ կանաչ պարարտացում ենք անում, միևնույն է կգտնենք միջոցներ նույն դաշտերում աշնանացան ցորեն ցանել...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր