211652_close_icon
views-count1171 դիտում article-date 20:10 29-12-2023

Անասնաբուծության ճյուղում կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամի ներդրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 29-ին կայացել է «Դիլի», «Բռոլեր», «Արաքս թռչնաֆաբրիկա» և «Ֆուդ Սիթի» ՍՊԸ-ների հետ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի» մասնակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից պայմանագրերը ստորագրել է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Նախարար Վահան Քերոբյանը։

Պայմանագրերի շրջանակում անասնաբուծության ճյուղում՝ մասնավորապես տավարաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ուղղություններով կիրականացվի շուրջ 23․4 մլրդ ՀՀ դրամ ներդրում և կստեղծվի շուրջ 330 աշխատատեղ։

ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի իրականացված կապիտալ ծախսերի 40% փոխհատուցում։

«Այսօր շատ կարևոր օր է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, քանի որ այս պայմանագրերով նախատեսվում է իրականացնել խոշոր ներդրումներ, որոնք մեծապես կնպաստեն անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացմանը։ Մենք պլանավորում ենք երկարացնել մեր ծրագրի գործողության ժամկետը և ներգրավել նոր ներդրումներ անասնաբուծության տարբեր ուղղություններում», ֊ նշել է Վահան Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր