912 դիտում
09:57 09-07-2021
Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ ինստիտուտ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է ստեղծել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ։ Հիմքեր չկար կարծելու, որ Ադրբեջանից հնարավոր կլինի ինչ-որ զիջումներ ստանալ՝ կառույցում այս կամ այն կարգավիճակով ներգրավելու միջոցով։ Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ այսօր խոսվում է Ադրբեջանին եւ Պակիստանին այդ ինտեգրացիոն գործընթացում ընդգրկելու մասին, նշանակում է, որ նախնական քննարկումներում այնուամենայնիվ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։
Նկատենք, որ ադրբեջանական լրատվական դաշտում արդեն արձագանքներ կան, որտեղ հերքում են իրենց հետաքրքրությունը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետություն դառնալու հարցում, որպես հիմնավորում բերելով այն, որ կառույցը չի կարողանում լուծել իր անդամների խնդիրները, եւ իրենք նման միջավայրում անելիք չունեն։ Ինչպես նաեւ շեշտում են, թե Ադրբեջանը «լավ հարաբերություններ» ունի կառույցի անդամ երկրների հետ եւ կարիք չկա գտնվել այն կառույցում, որտեղ Հայաստանն է։ Սրանք իհարկե առաջին ուղերձներն են, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ նրա հասարակությունը դեռեւս պատրաստ չեն հայտնվել կառուցողական եւ համագործակցային դաշտում, որքան էլ այդ մասին խոսեն իշխանությունները։ «Հաղթանակի» էյֆորիան այնքան մեծ է, որ հեռուն նայելու կարողությունը կուրացրել է թե՛ իշխանություններին, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
734 դիտում
09:48 24-12-2020
Հայաստանում պետք է ստեղծել ներդրումային օմբուդսմենի ինստիտուտ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»