2820 դիտում
09:29 10-07-2021
Ինչու Փաշինյանի հետ հանդիպմանը չկային Սարգսյանն ու Մարուքյանը․ «Ժողովուրդ»
«ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ «ժողովուրդ» օրաթերթը նկատեց որ հանդիպմանը ներկա չէր Փաշինյանի հավատարիմ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժեր ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը։
Մենք տեղեկացանք, որ Մարուքյանն ու Սարգսյանը հրավիրված են եղել հանդիպմանը, սակայն բացակայել են երկրում չլինելու պատճառով, իսկ, ահա, Ծառուկյանը Փաշինյանին հանդիպել էր ընդամենը մեկ օր առաջ եւ քննարկելու նոր թեմա, այսպես ասած, չի եղել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշում է կայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստն անցկացնել առաջիկայում։
Մենք տեղեկացանք, որ ուժերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Փաշինյանի կառավարության հետ, պատրաստ են եղել յուրաքանչյուր տարբերակի քննարկման, սակայն առարկայական առաջարկ դեռ չի հնչել:
Իսկ, ընդհանուր առմամբ, Փաշինյանին հանդիպած, խորհրդարան չանցած ուժերը դեմ չեն եղել նմանատիպ ձեւաչափով շարունակել համագործակցությունը, եւ հանդիպումներ հաճախ կլինեն։ Ամենահետաքրքիրն ու հիշարժանն, իհարկե, երեկվա հանդիպման մեջ Տիգրան Արզաքանցյանի ներկայությունն էր, որի հետ վարչապետի ԺՊ-ն քննարկել է մեր երկրի առջեւ առկա մարտահրավերների լուծումները. ինչպես կասեր Արզաքանցյանը, «Դոնթ վորի, բի հեփի…»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
12356 դիտում
23:08 20-11-2018
Այդ այգիները 15 տարի առաջ չկային. Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչը հակադարձում է Դավիթ Սանասարյանին
Այս բաժնից
2446 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
916 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»