1597 դիտում
09:51 23-07-2021
Ինչ պարտավորություններ է ստանձնել Հայաստանը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հավանություն տրվեց «Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ 2021 թ․ մայիսի 12-ին եւ հունիսի 24-ին ստորագրված «Միջուկային անվտանգության մշակույթի խթանում. Հայաստան (Բաղադրիչ Ա)» 2020/042-470 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Հաշվի առնելով Հայաստանի միջուկային ոլորտի զարգացումների հետ կապված նրբությունները, մասնավորապես նաեւ այն, թե շատ երկրների ինչպես է բառացիորեն խանգարում ՀՀ-ի՝ ատոմային տերության մաս լինելու եւ հզոր դպրոց ունենալու հանգամանքը, դիմեցինք Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին՝ ճշտելու, թե հատկապես ինչի մասին է խոսքը։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց Ա․ Մարտիրոսյանը, «1998 թ․ ԵՄ-ն մեզ աջակցում է, եւ սա հերթական ծրագրերից է»։ Բանն այն է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի խնդիրներից է մոտարկել միջուկային եւ ճառագայթային անվտանգության կարգավորման ենթակառուցվածքը ԵՄ դիրեկտիվներին՝ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։ CEPA-ում ներառվել է նաեւ ՀՀ-ի պարտավորությունը` շարունակելու մոտարկման գործընթացը ԵՄ-ի հետ համագործակցությամբ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8135 դիտում
09:08 17-10-2020
Ինչ պարտավորություններ ունի ՌԴ-ն Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1234 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»