211652_close_icon
views-count29701 դիտում article-date 19:45 25-07-2021

Ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք. Գեղամ Նազարյան

Մեր երկիր պատերազմ եւ պարտություն, արյուն եւ աղետ բերած ուժի՝ ՔՊ-ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը ընդամենը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ լպիրշ եւ ցինիկ տեսակի հետ գործ ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը` անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքին:

«Կանգնում են զոհված հազարավոր տղերքի արյան վրա ու պարում։

Հիմա կասեք՝ բա չամուսնանա՞ն։ Իհարկե, պետք է ամուսնանան, պետք է երեխաներ ունենան։ Բայց ամուսնությունը, հարսանեկան արարողությունը, տաշի տուշիի, ցոփ ու շվայտ քեֆի, հարսի անհասկանալի պարի հետ մի շփոթեք։

Ի դեպ, շիշ բռնողը մենակ չի, մենակ չի, մենակ չի։ Պարզապես նա քաղաքական ուժի, երկիրը ավերի մատնած, մեր երկիր դժբախտություն բերած ուժի ներկայացուցիչ է, այդ իսկ պատճառով հարկ համարեցի անդրադառնալ։ Ու կրկնում եմ, նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ։ Տաշի տուշիով հարսանիք, ծնունդ, կնունք անողները տասնյակ հազարավորներ են։ Նրանց համար Շուշին ոչինչ է, մեր հազարավոր հերոս տղերքը ոչինչ են։ Անկեղծ ասեմ՝ իրենք էլ ինձ համար են ոչինչ»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր