1755 դիտում
10:01 30-07-2021
Ռուսաստանն ու իսլամական աշխարհը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին (հուլիսի 28-30) Թաթարստանի Հանրապետությունում (ՌԴ) ընթանում է «Ռուսաստան - իսլամական աշխարհ. Կազանյան գագաթնաժողով 2021» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովը: Ի դեպ, Թուրքիան Թաթարստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերներից է եւ տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այսօր Թաթարստանում գործում են շուրջ 60 թուրքական ընկերություններ։ Գագաթնաժողովին ամենամեծ պատվիրակությամբ ներկայացել է Թուրքիան՝ ավելի քան 50 պատվիրակով, ինչը ցույց է տալիս այդ երկրի հետաքրքրվածությունը։
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, երեկ կառավարական նստավայրում ընդունելով Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշին, նշել է, որ Թաթարստանը շահագրգռված է թուրք գործընկերների հետ համատեղ նախագծերի իրագործմամբ, նաեւ ընդգծել, որ երկրի առաջնահերթ խնդիրներից է Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի միջեւ տնտեսական փոխգործակցության ամրապնդումը:
«Ռուսաստան-իսլամական աշխարհ» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղերձով ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով, որ մահմեդական երկրների գործընկերները կարող են լիովին ապավինել Ռուսաստանի աջակցությանն ու օգնությանը` տարածաշրջանային ճգնաժամերը հաղթահարելու, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության բոլոր դրսեւորումներին դիմակայելու հարցում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2185 դիտում
18:25 11-10-2021
Եռօրյա այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազը
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»