1930 դիտում
11:25 30-07-2021
Ինչպես արձագանքել ԱՄՆ-ից և ԵՄ-ից եկող ազդակներին․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Ըստ փորձագետների՝ այդ օգնությունը վերջին 3 տարվա ընթացքում կազմել է մոտ 100 միլիոն դոլար: (Համեմատության համար նշենք, որ վերջին տարիներին Հայաստանին տրվող ԱՄՆ ռազմական օգնությունը էապես ավելի քիչ էր՝ 1-2 միլիոն դոլարի սահմաններում): Ավելի կոնկրետ՝ խոսքը «Միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցում», եւ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրերի մասին է, որոնց համար ամերիկյան պետական բյուջեից նախատեսվում է այլեւս գումարներ չհատկացնել: Չնայած դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն, Կոնգրեսի որոշման քաղաքական նշանակությունը մեծ է: Լուրջ շանսեր կան, որ Սենատը կհաստատի, իսկ այնուհետեւ նախագահ Բայդենը կստորագրի այդ օրինագիծը: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանային քաղաքականության մեջ:
Չնսեմացնելով հայ համայնքի եւ հայկական լոբբիի դերը այդ որոշման ընդունման մեջ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ խնդիրը Միացյալ Նահանգների պետական շահերն են, որոնց հակասում են ռուս-ադրբեջանա-թուրքական չափից դուրս մեծ հավակնությունները Հարավային Կովկասում եւ առավել եւս՝ Չինաստանի ծրագրերը, որոնք նույնպես, այսպես թե այնպես, ներառում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Իրավիճակն իսկապես մեզ համար բարդ է. մենք այս պահին, կարծես թե, հնարավորություն չունենք հրապարակավ հակադրվելու Ռուսաստանի ճնշմանը: Նման դիմադրությունը կարող է բերել նոր տարածքային եւ մարդկային կորուստների, որովհետեւ Ռուսաստանն այդ դեպքում առնվազն դեմ չի լինի ադրբեջանական նոր սադրանքներին, մինչեւ որ մենք չիրականացնենք Պուտինի եւ Էրդողանի մշակած եւ համաձայնեցված ծրագրերը: Բայց դա չի նշանակում, թե պետք է անհաղորդ լինել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ ընդհանրապես ԵՄ-ից եկող ազդանշաններին: Ինձ թվում է, դեռեւս տեսական հնարավորություն կա՝ վերջնականորեն «հանձնվելուց» խուսափելու համար: Եվ դա մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներից պահանջում է ոսկերչական աշխատանք: Բայց նախեւառաջ՝ լավ տեղեկացվածություն եւ աշխատելու ցանկություն:
Իսկ հայեցակարգային առումով, այսպես ասած՝ «հետագայի համար», արժե մտածել՝ արդյո՞ք «կոմպլեմենտարիզմը», իսկ այնուհետեւ՝ «բազմավեկտոր» քաղաքականությունը այն միակ եւ ճիշտ ուղին է, որը կարելի է բռնել արտաքին քաղաքական ոլորտում: Գուցե արժե՞ ավելի խորը երկկողմանի կապեր հաստատել նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ: «Փոխլրացման» մեջ ես որոշակի «ռեակտիվ» տարր եմ տեսնում. մի կողմից մի բան կպցնենք, եթե մյուս կողմը դժգոհ մնա, այնտեղից էլ մի բան ավելացնենք: Շատ հնարավոր է, այդ մոտեցումը հնացել է: Եթե այս՝ «հեղափոխական» իշխանությունից հետո Հայաստան պետությունը մնա, ապա, թերեւս, շատ հարցերում կպահանջվի նոր հայացք»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2570 դիտում
11:00 09-09-2017
ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել արաբական 3 երկրներին միավորվել ընդդեմ «Իրանից եկող սպառնալիքի»
4339 դիտում
12:44 04-10-2017
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը վերջապես արձագանքել է. նա կչեղարկի Պուերտո Ռիկոյի 74 մլրդ դոլար պարտքը ԱՄՆ-ի հանդեպ
2960 դիտում
16:22 02-06-2015
Ինչպես են մարզական մեկնաբանները արձագանքել Մեսիի հրաշք գոլին. տեսանյութ
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»