12623 դիտում
19:14 01-08-2021
«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային. Armeniasputnik.am
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է Ադրբեջանի բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ, հայտնում է Armeniasputnik.am-ը:
Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:
«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր մասին էլ ավելի լավ է արտահայտվել:
«Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:

Նմանատիպ նյութեր
3337 դիտում
15:55 14-02-2017
Կրեմլը պատասխանել է Ճապոնիայի բողոքի նոտային
1532 դիտում
14:33 25-08-2022
ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային
1951 դիտում
00:23 19-03-2014
Զավեշտալի գոլ` դարպասապահի հիմար սխալի հետևանքով. տեսանյութ
Այս բաժնից
922 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
646 դիտում
18:15 31-01-2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա
898 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել