211652_close_icon
views-count2248 դիտում article-date 15:52 05-08-2021

Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների տարածքները երբեք ռուսական չեն լինի. Զելենսկի

Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների տարածքները երբեք ռուսական չեն լինի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է interfax.ru-ն։

«Դոնբասի և Ղրիմի օկուպացված տարածքներում գտնվող մարդիկ պետք է հասկանան, որ խոսքը ինչ -որ մեկին ինչ-որ տեղ վռնդելու մասին չէ: Ես կարծում եմ, եթե դուք այսօր ապրում եք ժամանակավորապես օկուպացված Դոնբասում, և դուք կարծում եք, որ դա ճիշտ բան է, և մենք Ռուսաստանում ենք, մենք ռուսներ ենք, ուրեմն Դոնբասում մնալը մեծ սխալ է: Դա երբեք չի լինի Ռուսաստանի տարածք: Ուղղակի երբեք»,- ասել է Զելենսկին:

Նա կոչ է արել բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել Ռուսաստանում և «Ուկրաինայի ժամանակավորապես գրավված տարածքները» համարում են ռուսական, վերջնական տեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն:

Զելենսկու խոսքերով, «Այդ մարդիկ այստեղ երջանկություն չեն գտնի, իսկ նրանք ովքեր համարում են, որ Դոնբասը ուկրաինական է, իրենց համարում են ուկրաինացի, թող մնան Դոնբասում և պինդ լինեն։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ այն կմնա օկուպացված: Ես այն համեմատում եմ Բեռլինի պատի հետ։ Կարևոր չէ: Ամեն դեպքում, մարդիկ, պատմությունը կօգտագործեն պահը, և պատը կփլուզվի: Եթե նրանք համաձայնության չգան, մարդիկ ամեն դեպքում կօգտագործեն այդ պահը»,- ասել է Զելենսկին Դոմ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

Նմանատիպ նյութեր