1661 դիտում
21:32 05-08-2021
Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարան մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Օգոստոսի 5-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը:
Օրակարգում 3 օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վ. Առաքելյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին տեղահանված անձանց համար մեծ քանակի բնակելի տների, բնակարանների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների կառուցված աշխատանքները՝ ԱԱՀ ազատման գործընթացն առավել դյուրինացված ձևով կազմակերպելու նպատակով ««Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է դրանք անմիջականորեն ազատել ԱԱՀ-ից՝ առանց բարեգործական հանձնաժողովի որակման:
Նախագծի ընդունմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը կազատվի ԱԱՀ-ից՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
««Ավելացված արժեքի հարկի մասին օրենքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ավելացված արժեքի հարկի հաշվին հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման կարգ, որը կապահովի զրոյական դրույքաչափի կիրարկումը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում էականորեն կնվազեցվի ԱՀ տարածքից արտահանում իրականացնող կազմակերպությունների հարկային բեռը և, հետևաբար, դրական կանդրադառնա երկրից արտահանման ծավալների վրա:
ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Ս.Գալստյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին»օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է հանրային լայն շրջանակների միջին եկամուտների և բնակելի տների կամ բնակարանների պետական գրանցման համար նախատեսված պետական տուրքի վճարների ընդունելի հարաբերակցություն ապահովելու, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը մի շարք ծառայությունների գծով պետական տուրք վճարելուց ազատելու անհրաժեշտությամբ:
Միաժամանակ մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցում կատարելու համար պետական տուրքի վճարումից սեփականատերերին ազատելը բխում է նշված անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և դրանք իրավական և հարկային դաշտ բերելու գործընթացը խթանելու անհրաժեշտությունից:
Նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշակի ծառայությունների գծով պետական տուրքի չափերի նվազեցում և պետական տուրքի վճարումից ազատում:
Նախագծերի հեղինակները պատասխանել են պատգամավորների բարձրացրած հարցերին:
Ներկայացված 3 օրինագծերն էլ արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը և ընդգրկվել առաջիկա արտահերթ նիստի օրակարգում:
Նիստին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
14:28 25-04-2022
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովը նիստ է հրավիրել
1512 դիտում
17:15 14-09-2020
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
1454 դիտում
20:08 28-06-2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
868 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար