211652_close_icon
views-count2460 դիտում article-date 17:55 06-08-2021

Մենք պայմանավորվել էինք Լեոյի հետ, բայց այժմ նա կարող է այլ տարբերակներ դիտարկել. Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից, հայտնում է Armsport.am-ը:

«Լեոյի հետ բանակցություններն ավարտված են: Մենք չենք կարող գրանցել նրան Լա Լիգայի կանոնների պատճառով, մենք նման հնարավորություն չունենք՝ աշխատավարձերի սահմանափակման պատճառով: Մենք պայմանավորվել էինք Լեոյի հետ, բայց այժմ նա կարող է այլ տարբերակներ դիտարկել:

Մեսսիի հետ մենք պայմանավորվեցինք հինգ տարվա պայմանագրի շուրջ, բայց պատրաստ էինք աշխատավարձը երաշխավորել միայն առաջին երկու տարում: Լեոն ընդունեց այս առաջարկը, սակայն Լա Լիգան թույլ չտվեց այն ձեւակերպել:

Ի՞նչ շանսեր կան, որ իրավիճակը կփոխվի: Ես չեմ ուզում կեղծ հույսեր տալ: Շուտով մեկնարկում է Լա լիգայի մրցաշրջանը, գործարքների համար վերջնաժամկետ կա: Այժմ Մեսսին կխաղա այլ ակումբում: Դա ինձ տխրեցնում է, քանի որ Լեոն պատրաստակամ էր մնալ: Առանց Մեսսիի սկսվում է ակումբի համար նոր դարաշրջան:

Ֆինանսական կորուստներն արդեն շատ ավելին են, քան մենք սպասում էինք: Բացի այդ, ֆինանսական ֆեյր-փլեյը խանգարում է: Ես չեմ կարող որոշում կայացնել, որը կկործանի ակումբը»,- ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր