2164 դիտում
09:25 10-08-2021
Թիրախում Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանն են. ինչ է սպասվում ԱԺ-ում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ և 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ ևս ընտրվեն:
Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը ևս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել և պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա:
Հաջորդ թիրախում Արմեն Գևորգյանն է, որի ունեցվածքից սկսած՝ մինչ պետական ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին ևս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, և ԱԺ-ն սկսի իր գործունեությունը:
Այդ քվեարկությունները ամենատարբեր կանխատեսումներով հազիվ թե այս շաբաթվա վերջ հասցնեն կազմակերպել:
Նկատելի է, որ խորհրդարնական ընդդիմությունը ամբիոնի կարիքը շատ ուներ և օգտագործում է խորհրդարանական բոլոր վայրկյանները: Իշխանությունը ստիպված է լսել ամենասուր քննադատություններ իր հասցեին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
859 դիտում
21:22 02-10-2023
Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին
790 դիտում
18:49 17-10-2023
Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրենին
844 դիտում
18:40 17-11-2023
Վահե Գևորգյանն ու Միրոսլավ Յենչան քննարկել են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»