211652_close_icon
views-count862 դիտում article-date 21:22 02-10-2023

Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Մանֆրեդ Պրոֆազիին:

Կողմերը քննարկել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստան բռնագաղթած 100.000-ից ավել փախստականներին Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից օգնություն ցուցաբերելու հնարավորությունը:

Զրուցակիցներն ընդգծել են ստեղծված իրավիճակին միջազգային համարժեք գնահատականի և միջազգային հումանիտար կազմակերպությունների համակարգված աշխատանքի կարևորությունը:

Նմանատիպ նյութեր