211652_close_icon
views-count2296 դիտում article-date 16:58 10-08-2021

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Պակիստան

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Պակիստան՝ քննարկելու պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցը։ Գրում է «Ազատությունը»։

Ավանդաբար սերտ կապեր ունեցող երկրներն անցած ամիս նոր համաձայնագիր էին ստորագրել՝ պաշտպանության բնագավառում, հատկապես՝ զինուժի կատարելագործման ոլորտում փոխգործակցությունը մեծացնելու, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու վերաբերյալ։

Պակիստանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են նաև Ադրբեջանի հետ՝ երկու շաբաթ առաջ երեք երկրները Բաքվում հռչակագիր են ստորագրել տնտեսության, պաշտպանության ու այլ ոլորտներում կապերն ամրապնդելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր