211652_close_icon
views-count1719 դիտում article-date 15:28 11-08-2021

Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը դուրս Է եկել Երկրի ուղեծիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Northrop Grumman ընկերության Antares կրող հրթիռը հաջողությամբ Երկրի ուղեծիր է դուրս բերել Cygnus բեռնատար տիեզերանավը, որն ուղևորվում է Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)՝ օգտակար բեռ և պարենամթերք հասցնելու համար, տեղեկացնում է space.com-ը:

Cygnus-ն անջատվել է հրթիռի երկրորդ աստիճանից և կայուն ուղեծիր դուրս եկել Երևանի ժամանակով 02:10-ին՝ Երկրի մակերևույթի նկատմամբ 179 կիլոմետր բարձրության վրա: Կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 01:56-ին՝ ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի Ուոլոփսում գտնվող NASA-ի տիեզերակայանից:

Cygnus-ը, որը հանդերձված Էր պարենով ու սարքավորումով, ՄՏԿ է ուղևորվել երկսանդղավոր Antares 230+ կրող հրթիռի օգնությամբ՝ ՄՏԿ բեռներ հասցնելու NASA-ի Commercial Resupply Services-2 (CRS-2) ծրագրի համաձայն: Սպասվում է, որ Cygnus-ը ՄՏԿ-ի հետ կցումը կկատարի օգոստոսի 12-ին և մինչև երկիր վերադառնալը նրա վրա կգտնվի 3 ամիս: Northrop Grumman-ը ՄՏԿ օգտակար բեռներ հասցնելու և այնտեղից աղբը դուրս բերելու գործողություններն անցկացնում և Cygnus-ի օգնությամբ՝ 2014 թվականից: Այս արձակումը 16-րդ Է դարձել բեռնատար տիեզերանավի համար: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր