211652_close_icon
views-count2946 դիտում article-date 20:27 11-08-2021

ԱՆ-ն ներկայացրել է բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից:
Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար:

Քաղվածքը ստորագրվում և կնքվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից, իսկ թե անձը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, ապա առողջության վերաբերյալ եզրակացությունը (էպիկրիզը) ներկայացվում է առողջության առաջնային պահպանման կազմակերպություն, կցվում է ամբուլատոր քարտին, որի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրամադրվում է քաղվածք անձի պատվաստման հակացուցման վերաբերյալ:

Հիշեցում. Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացն, այդ թվում` պատվաստումների հակացուցումները, կանոնակարգվում և վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ N3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-Ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N21-Ն հրամանի:

Նմանատիպ նյութեր