211652_close_icon
views-count1726 դիտում article-date 13:42 12-08-2021

Մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է ապրեն քարուքանդ կաբինետներում. վարչապետ

Մենք ճիշտ ենք անում, երբ զսպում ենք կաբինետներ նորոգելու պետական համակարգի ձգտումները, բայց դա պետք չէ բացարձակացնել. մեր կանխավարկածն այն չէ, որ պաշտոնյաները պետք է ապրեն քարուքանդ կաբինետներում։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսքն ընդհանրապես պետական պաշտոնյայի կոմֆորտն ապահովելու մասին չէ, չնայած, դա էլ կարեւոր է, որովհետեւ ինչքանով է աշխատանքային միջավայր ձեւավորված, որ մարդը կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա։ Ես շատ կարեւոր եմ համարում պետականության նկատմամբ քաղաքացու ընկալումը։ Այսօր մենք նման խնդիր ունենք դատական համակարգում եւ պետական մյուս համակարգերում, այլ բան, որ ցավոք, լինում են պաշտոնյաներ, եւ կառույցներ, որոնք չափից ավելի են կենտրոնացած լինում կաբինետ նորոգելու կամ այդ կարգի ատրիբուտիկաների վրա։ Եկեք, նեգատիվ բան չդնենք, թե վայ, կաբինետը նորոգվեց, էս ինչ հանցավոր գործունեություն է։ Ի վերջո մենք պետական գույք հանդիսացող շենքերում ենք աշխատում եւ դա մեր սեփականությունը չի, ի վերջո էդ գույքը պետք է պահպանվի, խնամվի, որպեսզի մի օր չգա ինչ–որ Կառավարությունը եւ պարզի, որ ավերակներից դուրս գալու համար պետք է պետական շենքերի համար միլիարդավոր գումարներ ծախսի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր