211652_close_icon
views-count1575 դիտում article-date 14:59 19-08-2021

Գերմանայի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նեոնացիստական ​​խմբի անդամի վերաբերյալ դատավճիռը

Գերմանիայի Արդարադատության դաշնային դատարանը հաստատել է նեոնացիստական ​​«Նացիոնալ-սոցիալիստական ​​ընդհատակ» խմբի (NSU) գործով դատավճիռը: Գրում է Deutsche Welle-ն։

Հինգշաբթի՝ օգոստոսի 19 -ին, Կառլսրուեի դատարանը մերժեց Բեատե Չեպեի վերաքննիչ բողոքը՝ ընդդեմ Բավարիայի պետական ​​դատարանի՝ 3 տարի առաջ կայացրած վճռի՝ բոլոր առարկայական կետերի վերաբերյալ, դրանք անհիմն հայտարարելով:

Դատարանը բեկանեց մեղադրական դատավճռի միայն մեկ կետ, ուժի մեջ թողնելով ցմահ ազատազրկումը, ինչպես նաև ստորին դատարանի սահմանած Չեպեի կատարած հանցագործությունների հատուկ ծանրությունը՝ բացառելով վաղաժամկետ ազատումը: Այսպիսով, դատավճիռը վերջնական է:

Հիշեցնենք, «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ»  կազմակերպության անդամ 43-ամյա Բեատե Չեպեն և նրա գործընկերները մեղադրվում են 10 մարդու սպանության մեջ, որոնցից 8-ը Գերմանիայում ապրող թուրքեր էին։

Նմանատիպ նյութեր