2429 դիտում
14:46 28-11-2014
10-օրից ավելի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի դատավճիռը Վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ
5 տարի և 6 ամիս ազատազրկման դատապարտված «Մանանա Գրեյն»-ի նախկին աշխատակից Բ․Ա․-ի դատավճիռը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին Բ․Ա․-ի հարազատները: Նրանք պատրաստվում են հասնել մինչեւ Եվրոդատարան՝ Բ․Ա․-ի անմեղությունն ապացուցելու նպատակով: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Բ․Ա․-ի ընտանիքի անդամները Բաղրամյան 26-ի դիմաց անժամկետ հացադուլ են հայտարարել, իսկ Բ․Ա- ն 10 օրից ավելի է, ինչ հացադուլի մեջ է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Բ․Ա․-ի հայրը պատմել էր, որ որդին 2 տարի և 6 ամիս է՝ անհիմն անազատության մեջ է: Նրա խոսքով՝ իր որդին ՀՀ-ի լավագույն ուսանողներից մեկն է եղել, ով ոսկե մեդալով ավարտել է Ալեք Մանուկյան անվան վարժարանը, ԵՊՀ-ի մագիստրատուրան: Իսկ աշխատանքի անցնելուց հետո որդուն մեղադրել են «Մանանա Գրեյ»-ից 56 միլիոն 400 հազար դրամի գողությանն օժանդակելու մեջ, իբր թե համակարգչի միջոցով հանցագործներին տեղեկություն է հաղորդել: Հայրը նշել էր, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չի հիմնավորել մեղադրանքը եւ որդուն դատապարտել է ոչ թե ապացույցների հիման վրա, այլ վարկածի:
Լրացում 29.10.2024․ Մոռացված լինելու իրավունքից ելնելով՝ SHAMSYAN.com-ը փոխել է դատապարտյալի և նրա հարազատների անուները։
Լրացում 29.10.2024․ Մոռացված լինելու իրավունքից ելնելով՝ SHAMSYAN.com-ը փոխել է դատապարտյալի և նրա հարազատների անուները։
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
14:59 19-08-2021
Գերմանայի վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նեոնացիստական խմբի անդամի վերաբերյալ դատավճիռը
7145 դիտում
16:20 14-10-2014
Յուրի Վարդանյանի որդու դատավճիռը չեն բողոքարկի. 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը կմնա անփոփոխ
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան