211652_close_icon
views-count2370 դիտում article-date 13:54 20-08-2021

Պրիշտինան խնդրում է Ադրբեջանին ճանաչել Կոսովոյի անկախությունը

Պրիշտինան խնդրել է Ադրբեջանին ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նման սենսացիոն հայտարարություն է արել երկրի հարավում գտնվող Բրյուս քաղաք կատարած այցի ժամանակ, հայտնում է haqqin.az-ը:

«Ես Պրիշտինայում տեսա պաշտպանության նախարարի վերջին հարցումները, որը խնդրում էր Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային եւ որոշ այլ երկրների ճանաչել Կոսովոյի անկախությունը: Լավ է, որ մեզ հայտնեցին այս մասին, շնորհակալություն նրանց»,- RTS հեռուստաալիքը մեջբերել է Վուչիչի խոսքերը: Սերբիայի նախագահը նշել է, որ Պրիշտինայի այս պահվածքը Վաշինգտոնի համաձայնագրի խախտում է, բայց, միեւնույն ժամանակ, այն «կապում է Բելգրադի ձեռքերը», որն այժմ «հասկանում է, թե որ ուղղությամբ պետք է շարժվել»:

Նմանատիպ նյութեր