211652_close_icon
views-count1114 դիտում article-date 19:06 29-07-2023

Պրիշտինան փորձում է հակամարտություն առաջացնել Սերբիայի և ՆԱՏՕ-ի միջև. Վուչիչ

Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտինը ձգտում է հասնել Սերբիայի և ՆԱՏՕ-ի զինված բախման, պաշտոնական Բելգրադն ամեն կերպ փորձում է պահպանել խաղաղությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է TV Prva-ի եթերում:

«Ալբին Կուրտինն արդարացում է փնտրում իր ասած անիմաստ բաների համար և ցանկանում է Սերբիային ներքաշել ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ: Մենք պետք է խուսափենք դրանից», -ասել է Սերբիայի ղեկավարը։

Ըստ Վուչիչի՝ քաղաքացիները չպետք է անհանգստանան, քանի դեռ նրան չեն տեսել զինվորական համազգեստով:

«Մենք մեծ աշխատանք և էներգիա ենք ներդնում և երբեմն լռում ենք Պրիշտինայից կատարվող վայրագությունների մասին, հետևաբար մենք մեղմորեն արձագանքում ենք ոչ թե այն պատճառով, որ դա մեր թուլության նշանն է, այլ որովհետև դա մեր պատասխանատվության և լրջության նշանն է։ Իսկ  կստացվի թե ոչ՝ դեռ կտեսնենք»,-ընդգծել է Սերբիայի նախագահը:

Միևնույն ժամանակ նա անդրադարձել է նաև երկրի պաշտպանունակության ամրապնդմանը՝ բանակի արդիականացման և վերազինման համար միլիարդավոր եվրոների ներդրման միջոցով:

Նմանատիպ նյութեր