211652_close_icon
views-count3258 դիտում article-date 22:28 20-08-2021

Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի. «Երկիր մեդիա»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանի, հայտնում է yerkirmedia.am կայքը։

Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն է։ Առայժմ այն որևէ դատավորի մակագրված չէ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր