6077 դիտում
10:01 21-08-2021
Որ համայնքները կխոշորացվեն. ընտրություններ են սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն, եւ կնշանակվի համայնքի ավագանու ընտրություն: Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այդ համայնքներում նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միավորում կիրականացվի Արագածոտնի մարզի Թալին, Արեւուտ, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Խոյ, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում: Բայց, չնայած սրան, խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Գյուղապետերն անհանգստացած են՝ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին, որին իրենք դեմ են: Մյուս կողմից՝ մեզ հայտնի դարձավ, որ միավորվող գյուղերում կազմակերպվել են քննարկումներ, որտեղ բնակչության մեծ մասը պահանջել է համայնքների միավորման «շրջանային» մոդելը:
Բայց դե ժողովրդի ձայնը միշտ չէ, որ լսելի է հեղափոխական իշխանության համար: Օրինակ՝ միավորվող Արեւուտ համայնքը կձեւավորվի թվով 5 համայնքների միավորումից: Այդ գյուղերը հիմնականում եզդիաբնակ են: Այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի բնակչության կառուցվածքային կազմը:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց բնակավայրով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2938 դիտում
18:22 26-05-2022
Խոշորացված համայնքները ևս կխոշորացվեն. Կառավարությունը նոր փոփոխություններ է առաջարկում
10311 դիտում
10:52 24-06-2018
Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են
1221 դիտում
13:28 05-05-2014
ԼՂՀ վարչապետն առաջարկել է միավորել Ճարտարի երկու համայնքները
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»