211652_close_icon
views-count1212 դիտում article-date 17:15 22-08-2021

Աֆղանստանի իրավիճակն ուղիղ կապ ունի ՌԴ-ի անվտանգության հետ. Պուտին

Ռուսաստանը արևմտյան երկրների հետ ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի Աֆղանստանում անվտանգությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Tass-ը։

Հավելել է, որ Աֆղանստանում տիրող իրադրությունն ուղիղ կապ ունի Ռուսաստանի անվտանգության հետ։ 

Պուտինը նաև հայտարարել է, որ չի կիսում Արևմուտքի՝ Կենտրոնական Ասիայում աֆղան գաղթականներին մինչև ԱՄՆ-ի և Եվրոպայի վիզա ստանալը ժամանակավորապես ապաստան տրամադրելու գաղափարը՝ այն անվանելով ստորացուցիչ, ինչպես նաև ընդգծել է, որ ՌԴ-ն թույլ չի տա աֆղան ահաբեկիչներին փախստականների կարգավիճակով ապաստանել ՌԴ-ում։

Նմանատիպ նյութեր