2432 դիտում
10:12 24-08-2021
Երբ քաղաքի պատասխանատուն խոհանոցի դիզայներ է. ով է Ֆիզգարադոկի հողերի համարձակ «հանձնողը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ:
Իսկ թե ովքեր են կառուցապատողները, դժվար է ասել, քանի որ նշվում է, թե մոսկվայաբնակ գործարարներ են, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, ընկերությունն օֆշորում է գրանցված: Եւ այս պայմաններում արդեն մի քանի օր է՝ այգու տարածքում թեժ բողոքի ակցիաներ են իրականացվում, մարդկանց են բռնի բերման ենթարկում:
Իսկ ո՞վ է Ճգնավորյանը՝ այդ համարձակը… Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա Հայկ Մարությանի տան խոհանոցի դիզայներն է՝ «Սֆերա» ընկերության հիմնադիրն ու գլխավոր դիզայները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
15387 դիտում
18:49 12-11-2020
Արայիկ, ես համոզված էի, որ դու հող հանձնողը չես, ինչո՞ւ դավաճանեցիր․ Հրաչ Ջաբարյան
Այս բաժնից
2437 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
913 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1231 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»