Ջրի վատնման օրինակներից մեկը ցայտաղբյուրներն են. Փաշինյան
Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ջրի խնայողության խնդրին։
«Այս տարի մենք ոռոգման ոլորտում տեսանելի պրոբլեմներ ունեցանք։ Օպերատիվ կառավարման ռեժիմով կառավարության ներկայացուցիչներն ինչքանով հաջողվում է, փորձում են այդ խնդիրները լուծել։ Ոռոգման այն կուլտուրան, որը գոյություն ունի Հայաստանում այսօր, դա 19-րդ դարի կուլտուրա է։ Դա չի կարող գյուղատնտեսության ոլորտում ապահովել զարգացում, չի կարող ապահովել աշխատանքի արտադրողականություն։ Մենք հասկանալով նաեւ, որ կառավարությունը շատ էական դերակատարում ունի այդ կուլտուրան փոխելու հարցում, առաջարկում ենք, որ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, առաջիկա 5 տարվա ընթացքում մենք 100 տոկոսով կփոխհատուցենք նրանց ջրի վարձավճարը»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ համակարգը, որը մենք ունենք, ջուրը վատնող համակարգ է. «Առաջիկա տարիներին ՀՀ քաղաքացիները պիտի ուշադրություն դարձնեն ջրի խնայողության ռեժիմին։ Սա չի նշանակում՝ օգտագործել կենսական կարիքի համար պահանջվածից քիչ ջրային ռեսուրս։ Սա նշանակում է՝ թույլ չտալ ջրային ռեսուրսների վատնում»։
Նիկոլ Փաշինյանը որպես ջրի վատնման օրինակ բերեց ցայտաբյուրները. «Հայաստանում կան ցայտաղբյուրներ, որոնցից ոչ մեկ չի օգտվում։ Եկեք հաշվենք, թե Հայաստանում քանի ցայտաղբյուր կա, որոնք 24 ժամ առանց փականների գործում են։ Մեր ոռոգման համակարգի ամենամեծ պրոբլեմներից մեկը ոռոգման համակարգում կորուստն է։ Մենք 60 տոկոսին մոտ կորուստն ունենք ջրի»։