211652_close_icon
views-count1871 դիտում article-date 10:50 25-08-2021

Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Պատերազմից մոտ մեկ տարի անց կյանքը վերադառնում է նախկին հուն, Արցախում արդեն հարսանիքներ են կազմակերպվում։ Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ԱՀ նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վարդան Բալայանի որդու հարսանիքը, դրանից շաբաթներ առաջ էլ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եղբայրն էր որդուն ամուսնացրել։

Մեզ պատմեցին, որ Բալայանի որդու հարսանիքն անցել է առանց զուռնա-դհոլի, միայն հարսանյաց սրահում է կարճատեւ երաժշտություն հնչել, նորապսակները տանգո են պարել։ Ներկա են եղել նաեւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր