10424 դիտում
09:58 17-03-2020
Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ և այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի դրանք տեղափոխել 30 օր հետո. Հայկ Մարությանի ուղերձը՝ արտակարգ դրության վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցներն այս օրերին շարունակելու են աշխատել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձով հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մեր ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպություններում, ինչպես Երևանի քաղաքապետարանում, 60 անց և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ուղարկել ենք տուն, և նրանք աշխատելու են տանը թվային եղանակով»,- ասել է Մարությանը:
Քաղաքապետի խոսքով՝ այս օրերին չեղարկվելու են քաղաքացիների բոլոր ընդունելությունները թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում:
«Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ և այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի դրանք տեղափոխել 30 օր հետո: Եթե, այնուամենայնիվ, կարիք կա անցկացնել հենց հիմա, ապա, սիրելի երևանցիներ, ես խնդրում եմ անել դա տանը և նեղ ընտանեկան միջավայրում»,- ասել է քաղաքապետը՝ հորդորելով հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2273 դիտում
14:48 17-01-2021
Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես
Այս բաժնից
403 դիտում
19:07 24-10-2024
Անահիտ Մանասյանն այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպություն
418 դիտում
18:54 24-10-2024
Ալֆրեդ Քոչարյանը ծանոթացել է ՀՀ կառավարության տան ժամացույցի սրահում ներկայացված ցուցանմուշներին
430 դիտում
18:42 24-10-2024
Եվրախորհրդարանի լիտվացի 2 պատգամավոր պարգևատրվել է ՀՀ ԱԺ շքանշանով