211652_close_icon
views-count1729 դիտում article-date 12:06 25-08-2021

Արտյոմ Սմբատյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Սմբատյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

«Արտյոմ Սմբատյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,– ասվում է որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր