2278 դիտում
00:00 26-08-2021
«Անվտանգության աշխատակիցները մտան, առանց զգուշացնելու, քաշքշեցին ու շպրտեցին դուրս». լրագրողներ Լիլիթ Կասյանը եւ Մարգարիտա Դավթյանը մանրամասնում են. aravot.am
Երեկ դահլիճի դուռը բաց էր, մենք էլ մտանք. ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ղալումյանը եւ Ալեքսանդր Սանդիկովը մեզ խփեցին, վիրավորեցին՝ թե նկարում եք, որ բոլորը տեսնեն, ծիծաղի առարկա դառնանք» «Մենք օթյակում մեր աշխատանքն էինք անում, անվտանգության աշխատակիցները մտան, առանց զգուշացնելու, քաշքշեցին ու շպրտեցին դուրս: Գնացինք մյուս օթյակ՝ այնտեղ ավելի կոպիտ խոսեցին, թե էսպես կանենք, էնպես կանենք, հավատարմագրից կզրկենք, շենք ներս չենք թողնի…»,- այսօր խորհրդարանում, լրագրողների համար նախատեսված օթյակում կատարվածի մասին Aravot.am-ի հետ զրույցում պատմեց MegaNews կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը: Հիշեցնենք, ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթը դուր չեկավ իշխող ուժի պատգամավորներին:
Դահլիճում կրկին քաշքշոց սկսվեց: ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, Հայկ Սարգսյանն ու Վահե Ղալումյանը հարվածեցին Վահե Հակոբյանին։ Հրապարակված կադրերից երեւում է, թե ինչպես է Վահե Ղալումյանը հետեւից հարվածում Վահե Հակոբյանին։ Իրավիճակն ավելի լարվեց, ԱԺ նիստերի դահլիճում խառնաշփոթ սկսվեց: ԱԺ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ եւ պատգամավորներին հերթով դուրս էին բերում նիստեր դահլիճից։
Այդ ընթացքում քաշքշոց է սկսվել նաեւ լրագրողների համար նախատեսված օթյակում: Անվտանգության աշխատակիցները օթյակում գտնվող լրագրողներից պահանջել են չտեսանկարահանել նիստերի դահլիճում կատարվողը, նրանք քաշքշել են լրագրողներին, տեսախցիկները եւ բռնի ուժ գործադրելով`արգելել լրագրողներին աշխատել:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
44469 դիտում
19:40 20-10-2021
Մարզական կենտրոնից ինձ դուրս շպրտեցին փողոց, ինչպես անպետք շանը․ Յանա Եգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»