4785 դիտում
14:40 26-08-2021
Ճապոնիայում դադարեցրել են Moderna պատվաստանյութի օգտագործումը խառնուրդների պատճառով
Ճապոնիայի առողջապահության նախարարությունն օգոստոսի 26-ին հայտարարել Է, որ մի քանի ԶԼՄ-ներից հաղորդագրություններ Է ստացել այն մասին, որ Իսպանիայում COVID-19-ի դեմ արտադրվող Moderna Inc. պատվաստանյութերի մեջ հայտնաբերվել են կողմնակի խառնուրդներ: Այդ մասին օգոստոսի 26-ին հաղորդել Է Kyodo գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խառնուրդների մասին հաղորդագրություններն ստացվել են պատվաստման ութ կենտրոններից, որոնք գտնվում են Այթիի, Գիֆուի, Իբարակիի, Սայտամայի եւ Տոկիոյի պրեֆեկտուրաներում: Կողմնակի նյութերը հայտնաբերվել են 39 սրվակներում:
Takeda Pharmaceutical Co. դեղամիջոցների ճապոնական արտադրողը, որը պատասխանատու Է երկրում Moderna պատվաստանյութի վաճառքի եւ տարածման համար, հայտարարել Է, թե որպես նախազգուշական միջոց դադարեցնում Է շուրջ 1,63 միլիոն չափաբաժնի օգտագործումը: Նախարարության տվյալներով՝ Moderna ընկերությունը խոստացել Է հետաքննություն սկսել այս հարցով:
Takeda Pharmaceutical Co.-ն կոչ Է արել բժշկական հաստատություններին եւ մյուս կազմակերպություններին՝ չօգտագործել Moderna պատվաստանյութը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր
3758 դիտում
14:12 22-01-2021
Սառնարանի անջատվելու պատճառով ԱՄՆ-ում ոչնչացվել է Moderna պատվաստանյութի 1900 չափաբաժին
1842 դիտում
09:25 29-05-2020
Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում պատվաստանյութի համար․ «Ամերիկայի ձայն»
2647 դիտում
20:55 27-07-2020
Moderna ընկերությունը կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումներ է սկսում
Այս բաժնից
505 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
541 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1147 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN