211652_close_icon
views-count11441 դիտում article-date 10:11 27-08-2021

Ռուսական և ադրբեջանական ուժերը բախվել են Սյունիքում. ինչից է սկսել միջադեպը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդամենը օգոստոսի յոթին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը երեկվանից Սյունիքում երկու կարեւոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:

Եվ մինչ խորհրդարանում ՔՊ-ական տղամարդիկ փորձում են իրենց ուժը ցույց տալ, Նիկոլ Փաշինյանն էլի նախկիններին եւ բոլորին մեղադրում է բոլոր հարցերում, թշնամին ավելի է հաստատվում Հայաստանում եւ փորձում իրականացնել Զանգեզուրյան միջանցքի ծրագիրը:

Իսկ ինչի՞ց է սկսվել միջադեպը. Բաքվի զինվորականները երեկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: Եվ այստեղ հետաքրքիր է, որ տեղի ունեցած այդ միջադեպի մասով հակասական տեղեկություններ են առկա:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտնեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ միջադեպ է եղել ռուս եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ հայերի մասնակցությամբ որեւէ միջադեպի մասով դեռ պաշտոնապես տեղեկություն առկա չէ: Ամեն դեպքում, ռուս վերլուծաբանը եւս նկատեց, որ մինչ Հայաստանի ներքին կյանքում անհանգիստ վիճակ է, Ադրբեջանը շարունակում է իրականացրել իր ծրագրերը»:

Մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր