Թալիբներն Աֆղանստանում սպանել են հայտնի աֆղան երգչին
«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիս-արևելյան Բագլան նահանգում սպանել են Ժողովրդական երգերի աֆղան հայտնի կատարող Ֆավադ Անդարաբիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ թալիբները Ֆավադ Անդարաբիին վտարել են Անդարաբ շրջանի իր տնից և սպանել։
Երգչի սպանության մասին հայտնել է նաև Աֆղանստանի ներքին գործերի նախարար Մասուդ Անդարաբին: