211652_close_icon
views-count1308 դիտում article-date 10:51 31-08-2021

Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածը խախտվում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած մոտ 500 համայնքներում լրացել է կամ շուտով լրանալու է համայնքի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը, եւ ենթադրվում էր, որ աշնանը պետք է ընտրություններ տեղի ունենային, սակայն շատ համայնքներում ընտրություններ նշանակված չեն, ինչն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է։ Խախտվել է 70-օրյա ժամկետը՝ ԸՕ 120 հոդվածի համաձայն, «Քվեարկության օրը պետք է լինի մինչեւ լիազորությունների ժամկետի լրանալը ԿԸՀ-ի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»: ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների օրեր է սահմանել հոկտեմբերի 17-ն ու նոյեմբերի 14-ը։

Հոկտեմբերի 17-ի համար մարզպետների որոշումները պետք է հրապարակվեին ոչ ուշ, քան մինչեւ 2021-ի օգոստոսի 8-ը։ Այս պահին կա միայն Շիրակի մարզպետի որոշումը՝ Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Իսկ իշխանությունն ԸՕ-ն խախտել է, որպեսզի նախապես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի եւ ընտրությունների ելքը կանխորոշի, իսկ քրեական գործեր հարուցի նախկին ղեկավարների նկատմամբ եւ վախեցնելով դուրս մղի ընտրապայքարից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր