211652_close_icon
views-count11050 դիտում article-date 12:04 01-09-2021

Ադրբեջանցիները քանդել են Հադրութի Մակուն կամուրջը, փորձում են փոխել Իշխանագետի հունը

Արցախի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ավերել են: Այդ մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch)։

Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ աղբյուրի՝ այն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:

Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը: 

Նմանատիպ նյութեր