211652_close_icon

Այսօր, ավելի քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող և կրթությունը գնահատող աշակերտներ. Ալեն Սիմոնյան

views-count1746 դիտում article-date 16:11 01-09-2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ  Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ուսումնական գործընթացի հետ կապ ունեցող մասնագետներ, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա առթիվ: Գիտելիքն ու կրթությունն անվիճելի առաջնահերթություններ են, իսկ ինքնակրթությունը` չընդհատվող գործընթաց: Կրթության պատասխանատուների ջանքերը թող ուղղված լինեն հայրենասեր, բարեկիրթ եւ բազմակողմանի զարգացած քաղաքացի կերտելուն:

Տեղեկատվական տեխնոլոգիայի դարում գիտելիքը փոխարինվում է լրահոսով, ակադեմիական կրթությունը` պարզեցված այլընտրանքներով:

Համբերատար, շրջահայաց աշխատանքի, անհատական ջանքի արդյունքում է միայն հնարավոր կայուն գիտելիքի սերմանումը, կուտակած փորձի փոխանցումը:

Այսօր, ավելի քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ են սովորող եւ կրթությունը գնահատող աշակերտներ, մոտիվացված եւ մրցունակ ուսանողներ: Ուսումնական տարվա հաջող մեկնարկ եմ մաղթում, համավարակը թող չստվերի ուսումնառության ընթացքը:

Նմանատիպ նյութեր