211652_close_icon
views-count21707 դիտում article-date 18:36 01-09-2021

Գիտելիքի և դպրության օրը թիվ 112 ավագ դպրոցում նշանավորվեց կրթօջախի նվիրյալ, վաստակավոր մանկավարժ Ասյա Խաչատրյանի անվան դասասենյակի բացմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գիտելիքի և դպրության օրն այսօր նշվում էր նաև Երևանի Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 ավագ դպրոցում:

Սակայն օրվա խորհուրդն այստեղ նշանավորվեց ևս մեկ կարևոր միջոցառմամբ` վաստակաշատ մանկավաժ, դպրոցի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած Ասյա Խաչատրյանի անվան  անգլերենի դասասենյակի բացմամբ:

Ուսուցիչների և աշակերտների համար հարազատ դարձած մանկավարժի անձնական իրերը, սենյակում տեղադրված աթոռն ու գրասեղանը հիշեցնում էին սիրելի ուսուցչի ներկայությունը:

Կրթօջախի շուրջ 32 տարվա ուսմասվար Ասյա Խաչատրյանին դպրոցի ուսուցիչները հիշում են որպես բացառիկ մարդ և դպրոցի նվիրյալ:
 
Եզակի անձնավորություն էր և անգլերենի անզուգական մասնագետ, - ասում է դպրոցի տնօրեն Սարգիս Քարամյանը` նշելով որ միայն ամենադրական հատկանիշներով կարելի է բնութագրել իր հետ երկարամյա աշխատանքային ճանապարհ անցած գործընկերոջը:

Սերունդներ կրթած մանկավարժն իր յուրահատուկ առաքինի տեսակով կրթության գործի նվիրյալի լավագույն օրինակ էր աշակերտների և գործընկերների համար.

-Համոզված եղեք, որ մեր ուսմասվարը միշտ մեզ հետ է լինելու, քանի դեռ այս դպրոցը կա:

Եվ թեպետ նա ժամանակից շուտ հրաժեշտ տվեց մեզ, սակայն դպրոցին թողեց իր անփոխարինելի ավանդը, թողեց ուսումնական պրոցեսի նվիրյալների մի մեծ բանակ ու իր գործը շարունակող աշակերտներ, ովքեր միշտ կհիշեն նրան մեծագույն հարգանքով ու ակնածանքով: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 412+
412+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր