18490 դիտում
22:20 28-09-2021
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացավ հուշապատի բացմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացավ հուշապատի բացմամբ։
Հուշապատը բացելիս Եղվարդի եկեղեցու քահանա տեր Հովսեփն ասաց, որ հուշապատը սիրով ու երախտագիտությամբ կանգնեցվել է որպես հիշատակ, վկայություն Արցախյան պատերազմի նահատակ մատաղ հայորդիների, որոնք իրենց կյանքն են դրել հայրենիքի պայծառ գալիքի զոհասեղանին:
Նրա խոսքով՝ նահատակ զինվորների շիրիմները սրբություն սրբոց են բոլորի համար, եկեղեցի են, աղոթատեղի, իսկ հուշարձանները հանուն հերոս զավակների մշտակարկաչ աղբյուր են, որտեղից սերունդները ներկայի և գալիքի հերոսապատումի և հայրենասիրության դասեր պետք է քաղեն: «Նրանց նահատակությունը և հիշատակը երկնային լույս է մեզ համար, և այս լույսը՝ ապրելու, պայքարելու ուժ»։
Դպրոցի տնօրեն Համեստ Մելիքյանը տեղեկացրեց, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել են դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ: Զոհվել են 5 շրջանավարտներ։ « Որոշեցինք մեր տղաների զոհաբերումը հավերժացնել այս հուշապատով, վառ պահել նրանց «ներկայությունը» իրենց հարազատ դպրոցում՝ ի տես գալիք սերունդների»։
Արարողությանը ներկա էին ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի խորհրդական Ա. Տաշչյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային ծառայության Կոտայքի մարզի Նաիրիի բաժանմունքի պետ Ա. Մանուչարյանը (իրենց խոսքով նրանք մխիթարեցին նահատակների ծնողներին եւ ոգեշնչեցին մատաղ սերնդին), զոհված հերոսների ծնողներ, զինվորական այրեր, դպրոցի բարերարներ, ուսուցիչներ, շրջանավարտներ, սովորողներ։
Արարողությունը եզրափակվեց դպրոցի բակում տնկված «Փառքի պուրակում», որտեղից նահատակներին նվիրված անվանական եղեւնիների մոտից աղավնիներ բաց թողնվեցին՝ որպես հարգանքի տուրք զոհվածների հիշատակին։
Թող հավերժ սավառնեն ձեր հոգիները, սիրելի՜ Լեւոն, Արծրուն, Արման, Յուրի, Սերյոժա, ձեր իսկ պաշտպանած երկնքում

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
964 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր