Յուրա Մովսիսյան. Մեծ խաղ՝ Գերմանիայի դեմ. եկեք անենք դա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անդրադարձել է 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Գերմանիա-Հայաստան կայանալիք հանդիպմանը:
«Այս կիրակի մեծ հանդիպում Գերմանիայում, տղաներ: Եկեք անենք դա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը:
Գերմանիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: