15582 դիտում
22:40 03-09-2021
44-օրյա պատերազմում զոհված Արսեն Աբրոյանն այսօր կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրեր առաջ 44-օրյա պատերազմի հերոս Արսեն Ռուբիկի Աբրոյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 21 տարեկան։
Արսենը մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին ու այնտեղ նահատակվել։
Վարդենիկ համայնքի գերեզմանատանը տեղի ունեցավ հարգանքի տուրքի մատուցում և խնկարկություն, որտեղ ներկա էին համայնքի ղեկավար կազմից պետական այրեր, բազմաթիվ հյուրեր դպրոցի սաներ։
Արսենը ծնվել է 2000 թ.-ի օգոստոսի 26-ին՝ Վարդենիկում, ով իր հայրենասիրական փառապանծ ուղիով պիտի համալրեր հայոց պատմության էջերը:
Հաճախել է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան 1-ին միջնակարգ դպրոցը։ Զբաղվել է
բռնցքամարտով։ Ավարտել է Մարտունու պետական քոլեջը ՝ ավտոմեխանիկ
մասնագիտությամբ։ Ուսուցման ընթացքում ցուցաբերել է լավ առաջադիմություն և վարք։
Հայոց փառապանծ բանակի շարքերը Արսենը համալրել է 2019 թ.-ի հունվարին՝ որպես նռնակաձիգ ՝ N զորամասում։ Արսենի հրամանատարն է եղել կապիտան Ճաղարյանը, ով հպարտությամբ պատմում էր նրա անձնուրաց և հայրենանվեր տեսակի մասին։
Ինչպես նշում է հրամանատարը, Արսենը լավ գիտեր և իր զինատեսակի տեսական և գործնական
գիտելիքները։ Դա ապացուցել էր բազմիցս ՝ մասնակցելով 2020 թ.ի զորավարժություններին, որտեղ զբաղեցրել է 1-ին տեղը և խրախուսանքի արժանացել հրամանատարական կազմի կողմից։
Հերոսն այդպիսին է եղել նաև պատերազմի օրերին ՝ ստացել Զարզանդ ծածկանունը։
Ինչպես պատմում են մարտական ընկերները, աչքի է ընկել ոչ միայն մասնագիտկան
հմտություններով, այլ նաև մարդասիրական սկզբունքներով:
Արտուշ Խաչիկյանը պատմում է թե ինչպես է մինչև վերջին պահը անգամ վիրավոր վիճակում կրակել ՝ ոչնչացնելով ոսոխին։ Ռաֆայել Այվազյանը դուրս էր բերում վիրավորներին, իսկ Արսենը պահում էր կրակը։ Ինչպես Արսենն է մայրիկին ասել, որ թուրքը հասնի, կարող է թողնենք ձեզ հասնի, բա պետք ա կռվենք։
Կռվել և հերոսացել է քաջաբար ոչնչացնելով թշնամու մեծաթիվ զորախումբը, զինտեխնիկան։ Մասնակցել է Ջրականի համար մղվող մարտերին ու այնտեղ նահատակվել։
Հետմահու պարգևատրվել է ՀՀ Մարտական ծառայության մեդալով։
Հերոսներն անմահ են:
Շնորհավոր Ծնունդդ, հերոս հայորդի:
Վարդենիկ համայնքի 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած քաջերն են նաև
Վահան Սուրիկի Օհանյանը, ով անմահացել է Մարտակերտի համար մղվող մարտերի ժամանակ, Սերյոժա Լյուդվիկի Մխոյանը, ով զոհվել է Շուշիի համար մղվող մարտերի ժամանակ։
Ջրականի համար մղվող մարտերի ժամանակ անմահացել են Արմեն Սմբատի Մինասյանը, Հակոբ Ասատուրի Գևորգյանը, Տիգրան Խաչիկի Արշակյանը, ․Հարություն Աշոտի Ավետիսյանը, ․Արսեն Ռուբիկի Աբրոյանը:
Հադրութի համար մղվող մարտերի ժամանակ անմահացել են Մանվել Զավենի Մանուկյանը, Արտաշես Ռուստամի Այվազյանը:
Հավերժ փառք Ձեզ, տղերք
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
12202 դիտում
22:11 09-08-2024
«Ծնունդդ շնորհավոր, Էրի՛կ ջան, հավերժ մնացիր 19 տարեկան». 44-օրյա պատերազմում զոհված Էրիկն այսօր կդառնար 23 տարեկան
1564 դիտում
16:50 28-08-2022
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված լեյտենանտ Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 26 տարեկան