Շվեդիայի Թագավորության և Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Շվեդիայի Թագավորության միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ՝ Իվան Սոկոլովսկին՝ իր կնոջ՝ Նիկո Շամս Ջխնջանիի հետ։
Երևանի Մոսկովյան 5 հասցեում տեղի ունեցավ Գ. Սարգսյանի և Իվան Սոկոլովսկու հանդիպումը, որտեղ քննարկվեցին բազմաթիվ հարցեր,որոնք վերաբերում էին Շվեդիայի Թագավորության և Հայաստանի ոստիկանական ասոցիացիաների արդյունավետ փոխհամագործակցությանը։
Քննարկվեց Հայաստանում կիբերոստիկանության ստեղծման հարցը։Նաև անդրադարձ եղավ Շվեդիայի Թագավորությունում բնակվող հայ համայնքի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերը։ Հայաստանի և Շվեդիայի Թագավորության միջազգային ոստիկանական Ասոցիացիաների միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր։
Հյուրերի հետ կազմակերպվեց Հայաստանի պատմա-մշակութային վայրերով այց՝ Գառնի, Գեղարդ , Խոր Վիրապ, Էջմիածին և նրանց պատվին տրվեց հայկական ավանդական ուտեստներով ճաշկերույթ։
Սեպտեշբերի 4-ին նրանք մեկնեցին Հայաստանից։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի