1204 դիտում
13:21 06-09-2021
Նախորդ շաբաթվա համեմատ 21 դեպքով նվազել է հրդեհի մասին գրանցված կանչերը. Արցախի ԱԻՊԾ
2021 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 980 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ 21 դեպքով նվազել է հրդեհի մասին գրանցված կանչերը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից:
Մեկ շաբաթվա ընթացքում ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 18 ելք: Հրդեհի 14 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ աղբանոցներում: Մյուս 2 դեպքերն առաջացել են էլեկտրալարերի կարճ միացումից: Տուժածներ չկան:
Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Տեղումներ չեն սպասվում: Հրշեջ փրկարարները հրդեհավտանգ շրջանում կշարունակեն ծառայությունն ուժեղացված ռեժիմով:
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրանցվել է մեկ դեպք: Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչը Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով շրջվել է և ոտքը մնացել է ավտոմեքենայի տակ: Փրկարարներն ու շտապ բժշկական օգնություն կայանի բժիշկները նրան տեղափոխել են հիանդանոց: Նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել Մարտակերտի և Ասկերանի շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 28 հրթիռ, թնդանոթի 1 արկ և 1 ավիառումբ: Հանրապետության տարածքում հետախուզական և ականազերծման աշխատանքներին մասնակցում են ռուսական խաղաղապահ ուժերի, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի և The Halo Trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպության սակրավորները:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, կենցաղային՝ 38 կանչ: Ջրամատակարարման աշխատանքներ կատարելու նպատակով փրկարարները կատարել են 16 ելք: Խմելու և առօրյա օգտագործման նպատակով ջուր է մատակարարվել Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերի բնակիչներին:
Գրանցվել է հիվանդի տեղափոխման 6, դռան բացման 8, վերելակի բացման 2, օձի հայտնաբերման 1 դեպք:
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 4 ելք:
Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Նմանատիպ նյութեր
12796 դիտում
16:31 13-10-2018
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են
1379 դիտում
08:21 26-01-2016
ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1018 դիտում
21:35 30-01-2025
Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին
817 դիտում
21:23 30-01-2025
Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել
931 դիտում
20:57 30-01-2025
ԱՄՆ–ում կարծում են, որ ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի օդային բախումից ողջ մնացածներ չեն լինի