26154 դիտում
09:37 10-09-2021
Նախկին մարզպետը կմասնակցի ընտրությունների. Ավշարի Արայիկին չեզոքացնում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է երեկ հրաժարական ներկայացրել Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը: Բանն այն է, որ անակնկալ կերպով հրաժարական ներկայացրած Թեւոնյանը, որ ամիսներ առաջ՝ 2020-ի դեկտեմբերին էր մարզպետ նշանակվել, պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Ըստ մեր աղբյուրների՝ առաջիկայում խոշորացվող Արարատ համայնքում, որի կազմի մեջ է լինելու նաեւ Ավշար համայնքը, իշխանությունը ցանկանում է ուժեղ ու կարող թեկնածուի առաջադրել: Հայտնի է, որ արդեն մի քանի տասնամյակ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկի) «վերահսկողության» տակ գտնվող Ավշար գյուղն իշխանությունը մտադիր է վերցնել Գրիգորյան եղբայրների ձեռքից ու իրենով անել: Ահա սա է պատճառը, որ ակտիվ կենսակերպ ունեցող Ռազմիկ Թեւոնյանը, որ լավ է տիրապետում մարզին, գիտի՝ ինչ քայլերով կարող է ցանկալի արդյունքի հասնել, ազատման դիմում է գրել:
Թե ինչ է սպասվում առաջիկա ընտրություններում, դժվար է ասել, բայց բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես հաղթանակ տարած Գրիգորյաններից ավելի շատ ձայն պետք է հավաքի Թեւոնյանը: Հավելենք, որ նրա պատգամավոր որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, հոր հրաժարականը պատճառաբանել էր միայն մեծ տարիքով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2862 դիտում
09:37 06-03-2018
Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են. «Փաստ»
Այս բաժնից
1456 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»