3364 դիտում
10:13 10-09-2021
«Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ կլինի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում սպասվում է «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի դեֆիցիտ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնավաճառները: Նրանց պատմելով՝ մեր հանրապետության ձկնաբույծները սկսել են աստիճանաբար նվազեցնել «Սպիտակ Իշխան» ձկնատեսակի արտադրությունը: Այսինքն՝ հայաստանյան սուպերմարկետներում եւ խանութներում առաջիկայում մեծ դժվարությամբ հնարավոր կլինի գտնել «Սպիտակ Իշխան»:
Դրան կփոխարինի «Կարմիր Իշխանը», որի գինն ավելի բարձր է. մեկ կիլոգրամը կազմում է 2700 դրամ։ «Սպիտակ Իշխան»-ի մեկ կգ-ն արժե 2200-2300 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանի հետ եւ հետաքրքրվեց պատճառների մասին:
Մեր հարցին ի պատասխան՝ ձկնաբույծն ասաց. «Այժմ շուկայում «Կարմիր Իշխան» ձկնատեսակի պահանջարկն է ավելի բարձր, քան «Սպիտակ»-ինը. դրանով է պայմանավորված: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում բոլորը օգտագործում են «Կարմիր Իշխան», «Սպիտակ»-ն այլեւս չի վաճառվում: Հիմա մեր մոտ էլ հանրության գերակշիռ մասն անցել է արդեն «Կարմիր Իշխանի»»:
Մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
18723 դիտում
13:42 18-06-2020
2004 թվականից հետո առաջին անգամ կթույլատրվի սիգ ձկնատեսակի փորձարարական որս
Այս բաժնից
1459 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»